Իրանը կամքերի պայքարում պարտության կմատնի ԱՄՆ-ին. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i94943-Իրանը_կամքերի_պայքարում_պարտության_կմատնի_ԱՄՆ_ին._Ռոհանի
ԻԻՀ նախագահը չորեքշաբթի երեկոյան նշել է, որ Իրանի ժողովուրդը որևէ ժամանակ գլուխ չի խոնարհել ու չի խոնարհելու ոտնձգիչների դիմաց: Նա ընդգծել է. «Կամքերի պայքարում իրանցիները պարտության կմատնեն ԱՄՆ-ին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2018 22:20 Asia/Tehran
  • Իրանը կամքերի պայքարում պարտության կմատնի ԱՄՆ-ին. Ռոհանի

ԻԻՀ նախագահը չորեքշաբթի երեկոյան նշել է, որ Իրանի ժողովուրդը որևէ ժամանակ գլուխ չի խոնարհել ու չի խոնարհելու ոտնձգիչների դիմաց: Նա ընդգծել է. «Կամքերի պայքարում իրանցիները պարտության կմատնեն ԱՄՆ-ին»:

Հասան Ռոհանին Իրանի կառավարության ավագ տնօրենների  համաժողովում անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմանն, ասել է. «Այս քայլից անցնող 51 օրերի ընթացքում աշխարհի բոլոր երկրները դատապարտել են Թրամփին ու ԱՄՆ-ի իշխանավորներին, սակայն որևէ մեկը չի խոսել այն մասին, որ ԻԻՀ-ն նահանջել է և կամ սարսափել է պատժամիջոցներից: Ընդհակառակը, բոլորն արտահայտվում են Իրանի խոհեմության ու հնարամտության մասին»:

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն կանգուն է, հավելելավ. «Ամերիկացիները, սիոնիստներն ու տարածաշրջանում ԻԻՀ-ի թշնամիները ենթադրում էին, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման մասին հայտարարվելուց հետո Իրանն էլ մի քանի ժամվա տարբերությամբ այդ համաձայնությունից կհրաժարվի, սակայն Իրանը զգացմունքային ու հապճեպ որոշում չընդունեց»:

«Երբ ԻԻՀ-ն հայտարարեց, որ բարեկամների, եվրոպական երկրների, Ռուսաստանի ու Չինաստանի խնդրանքով ՀԳՀԾ-ի պահպանման համար ժամանակ է տալիս այդ երկրներին, ամերիկացիները, սիոնիստներն ու տարածաշրջանային թշնամիները քար կտրեցին ու Իրանի ժողովրդի ի գործ դրած հնարամտության պատճառով այնպիսի հարված ստացան, որ դրա մասին որևէ պատկերացում չէին կարող ունենալ»,-հայտարարել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահը նշել է, որ ՀԳՀԾ-ի հետ կապված ԱՄՆ-ի նոր դիրքորոշման հանդեպ ԻԻՀ-ն երեք հնարավորություններ ունի, որոնք են՝ ԱՄՆ-ի դիմաց հանձնվելը, ներքին տարաձայնություններով հանդերձ ԱՄՆ-ին դիմակայելը և կամ առանց ներքին տարաձայնությունների և ազգային փառքի պահպանմամբ ԱՄՆ-ին դիմակայելը: Նա հստակեցրել է. «Իրանի ժողովուրդն ընտրել է երրորդ ելքը և ԱՄՆ-ն կամքերի այս պայքարում ծնկի է գալու»: