Բանդար Աբբասում շահագործման է հանձնվել աշխարհի գազախտուցքի ամենամեծ նավթավերամշակման գործարանի երկրորդ բլոկը
Հունիսի 28-ին ԻԻՀ նախագահի, նավթի նախարարի և այլ պատասխանատուների ներկայությամբ , Բանդար Աբբասում շահագործման է հանձնվել «Պարսից ծոցի աստղ» անունը կրող նավթավերամշակման գործարանի երկրորդ փուլը :
Pars Today գործակալության հաղորդման համաձայն, նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրն այցելել է երկրորդ բլոկի տարբեր մասեր, նաև հսկման կենտրոն: Իրանի նախագահին են ներկայացվել խոշոր համալիրի կառուցման ու շահագործման գործընթացի մասին մանրամասները:
«Պարսից ծոցի աստղ» նավթավերամշակման գործարանի երկրորդ բլոկի շահագործմամբ, «Եվրո-5» բենզինի արտադրաչափն օրական 12 միլիոն լիտրից հասել է 24 միլիոն լիտրի , իսկ գազի արտադրաչափն օրական 4 միլիոնից 8 միլիոն լիտրի է հասնելու:
Գործարանում արտադրվում են օրական 36 միլիոն լիտր «Եվրո-5» որակյալ բենզին, 14 միլիոն լիտր թեթև և ծանր գազոյլ, ավելի քան երեք միլիոն լիտր ինքնաթիռի վառելիք, ավելի քան 4 միլիոն լիտր հեղուկ գազ, 130 տոննա ծծումբ և 425 տոննա ջրածին: