Լարիջանի .«Իրանն իր որոշակի սկզբունքներով միջուկային բանակցություններ վարեց»
(last modified Thu, 28 Jun 2018 08:33:28 GMT )
Հունիս 28, 2018 13:03 Asia/Tehran
  • Լարիջանի .«Իրանն իր որոշակի սկզբունքներով միջուկային բանակցություններ վարեց»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«ԻԻՀ-ն իր որոշակի սկզբունքային դիրքրորոշմամբ բանակցություններ վարեց 5+1 խմբի հետ , որի արդյունքը եղավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված միջուկային համաձայնությունը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Թեհրանում Ալի Լարիջանին անդրադարձել է միջուկային բանակցություններում Իրանի նպատակներին: Նա հավելել է.«ԱԽ-ի 7-րդ հոդվածից դուրս գալը, միջուկային հարցի ռազմական կողմերի հարցի փակումը և միջուկային շրջափակումների չեղարկումը համարվում էին 5+1 խմբի հետ բանակցությունների և համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի արդյունքները: Սակայն ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ համաձայնությունից»:

Իսլամական խորհրդարանի նախագահը հավաստիացրել է .«ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը քայլեր արեց ՝ Իրանում անվտանգության ու քաղաքական միջավայրը թունավորելու համար, նշելով, որ իր նպատակը  տնտեսությունն է»:

Իրանի օրենսդիր իշխանության ղեկավարն ասել է.«Այսօր ԱՄՆ-Սիոնիստական ռեժիմ-Սաուդյան Արաբիա եռանկյունին ակտիվացել է տարածաշրջանում Իրանի համար խնդիրներ առաջացնելու համար : Նրանք նույնիսկ փորձում են գնել երկրներին»:

«ԻԻՀ-ը տապալեց Սիրիայի և Իրաքի ահաբեկիչներին : Եթե այդպես չլիներ, ապա տարածաշրջանի բոլոր ժողովուրդները պետք է պայքարեին ահաբեկիչների դեմ».-ասել է Ալի Լարիջանին: