Հուլիս 02, 2018 16:12 Asia/Tehran
  • Բրիգադային գեներալ Ռաշիդ. «Իրանը վճռական պատասխան կտա բոլոր սպառնալիքներին»

Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերն ավելի քան երբևէ, պատրաստ են դիմակայել թաքֆիրական և ահաբեկչական խմբերի սպառնալիքներին և Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական պատասխան կտա ցանկացած սպառնալիքի:

Մաշհադում Իրանի իսլամական պահակազորի ցամաքային ուժերի  հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, բրիգադային գեներալ  Ղոլամալի Ռաշիդն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանելու է տարածաշրջանի   անվտանգությունն ու կայունությունը ցանկացած թալֆիրական-սիոնիստական դավադրություններից:

Գեներալ Ռաշիդն ընդգծել է, որ թշնամիները փորձում են հոգեբանական պատերազմ հրահրելով խոցել Իրանի ժողովրդի  և իսլամական համակարգի կամքը, սակայն Իրանի ժողովուրդը անցյալի փորձառության շնորհիվ կարող է չեզոքացնել թշնամու սադրանքները: 

Պիտակ