Իրանի և Շվեյցարիայի նախագահներն ընդգծել են ՀԳՀԾ-ն շարունակելու և պահպանելու անհրաժեշտությունը
Իրանի և Շվեյցարիայի նախագահները կարևորել են որպես քաղաքական մեծ ձեռքբերում՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը, այն համարելով համաշխարհային անվտանգության ու խաղաղության օգտին:
Երեքշաբթի կեսօրից հետո Բեռն քաղաքում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետը հավելել են.«Քանի դեռ Իրանի շահերն կապահովվեն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում և Թեհրանն անհրաժեշտ երաշխիքներ կստանա այս բնագավառում, Իրանը կշարունակի մնալ ՀԳՀԾ-ում»:
Նախքան մամլո ասուլիսը, երկու երկրները համագործակցության երեք փաստաթուղթ են ստորագրել գիտության, առողջապահության ու տնտեսության ոլորտներում:
Շվեյցարիայի նախագահը հստակեցրել է.«Միջուկային համաձայնագիրը ստորագրվել է մի քանի երկրի կողմից, որին աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թիվ 2231 բանաձևով, ուստի կողմերի համագործակցությունն անհրաժեշտ է այս համաձայնագրի պահպանման համար»: