Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ժամանել է Պակիստան
https://parstoday.ir/hy/news/iran-i95628-Իրանի_Զինված_ուժերի_գլխավոր_շտաբի_պետը_ժամանել_է_Պակիստան
ԻԻՀ զինված ուժերի շտաբի պետը, գլխավորելով բարձրաստիխան պատվիրակություն, ժամաել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2018 08:38 Asia/Tehran
  • Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ժամանել է Պակիստան

ԻԻՀ զինված ուժերի շտաբի պետը, գլխավորելով բարձրաստիխան պատվիրակություն, ժամաել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ:

Գեներալ-մայոր Մոհամադ Բաղերն Իսլամաբադ է  այցելել Պակիստանի Զինված ուժերի հրամանատար Ղամար Ջավիդ Բաջուի հրավերով:

Եռօրյա այցի ընթացքում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպելու է Պակիստանի ավագ ռազմական և քաղաքական պաշտոնատարների հետ:

Թեհրան-Իսլամաբադ համագործակցության և պաշտպանության ոլորտում փոխհարաբերությունները, համատեղ սահմանային համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը,  տարածաշրջանային զարգացումները և իսլամական աշխարհի  վերջին զարգացումները լինելու են ԻԻՀ Զինված ուժերի շտաբի պետի և Պակիստանի իշխանությունների միջև քննարկումների թեմաները:

Իրան-Պակիստան պաշտպանական համաձայնագրերի գնահատումը Կամար Բաջուայի հետ գեներալ-մայոր Բաղերիի բանակցության այլ թեմաներից է:

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Պակիստանը մոտավորապես 1000 կիլոմետր ընդհանուր ցամաքային և ծովային սահմաններ ունեն: