Ջաբերի Անսարին հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
Քաղաքական հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին Լիբանանի նախագահ Միշել Աոունին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գրավոր ուղերձը:
Քաղաքական հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին երկուշաբթի օրը Բեյրութում հանդիպել ու բանակցել է Լիբանանի նախագահ Միշել Աոունի հետ:
Միշել Աոունի հետ հանդիպումից հետո Ջաբերի Անսարին նաև հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրի հետ:
Բեյրութ կատարած այցի շրջանակում քաղաքական հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի ավագ օգնական՝ Հոսեյն Ջաբերի Անսարին հանդիպելու է Լիբանանի վարչապետ Սաադ Ալ-Հարիրիի և ԱԳ նախարար Ջըբրան Բասիլի հետ:
Ջաբերի Անսարին Սիրիա կատարած այցից և այդ երկրի պաշտոնատարների հետ հանդիպումից հետո ուղևորվեց Լիբանան: