Իրանը Սիրիայում պատասխանատու դերակատար է. Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկությունների և լրատվության վարչության տեղակալը հինգշաբթի օրն ընդգծել է. «ԻԻՀ-ն Սիրիայում պատասխանատու դերակատար է»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայ,ն Արտյոմ Կոժինն անդրադառնալով հուլիսի 30-ին և 31-ին Սոչիում նախատեսված Աստանայի բանակցությունների 10-րդ շրջանին, ասել է. «Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներից բացի, այս նիստին մասնակցելու են սիրիական կողմը և ՄԱԿ-ի դիտորդներ»:
Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկությունների և լրատվության վարչության տեղակալը հավելել է. «Աստանայի բանակցությունների 10-րդ շրջանում հումանիտար հարցերի և Սիրիայի սահմանադրության մշակման շուրջ մտքեր են փոխանակվելու»:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ ընդգծել էր, որ Սիրիայում կայունության ստեղծման գործում ԻԻՀ-ն ուշագրավ դերակատարություն ունի»: