Իրանը Սիրիայում պատասխանատու դերակատար է. Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i96105-Իրանը_Սիրիայում_պատասխանատու_դերակատար_է._Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկությունների և լրատվության վարչության տեղակալը հինգշաբթի օրն ընդգծել է. «ԻԻՀ-ն Սիրիայում պատասխանատու դերակատար է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2018 03:37 Asia/Tehran
  • Իրանը Սիրիայում պատասխանատու դերակատար է. Ռուսաստան

Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկությունների և լրատվության վարչության տեղակալը հինգշաբթի օրն ընդգծել է. «ԻԻՀ-ն Սիրիայում պատասխանատու դերակատար է»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայ,ն Արտյոմ Կոժինն անդրադառնալով հուլիսի 30-ին և 31-ին Սոչիում նախատեսված Աստանայի բանակցությունների 10-րդ շրջանին, ասել է. «Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներից բացի, այս նիստին մասնակցելու են սիրիական կողմը և ՄԱԿ-ի դիտորդներ»:

Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկությունների և լրատվության վարչության տեղակալը հավելել է. «Աստանայի բանակցությունների 10-րդ շրջանում հումանիտար հարցերի և Սիրիայի սահմանադրության մշակման շուրջ մտքեր են փոխանակվելու»:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ ընդգծել էր, որ Սիրիայում կայունության ստեղծման գործում ԻԻՀ-ն ուշագրավ դերակատարություն ունի»: