Բանակցության համար ամերիկացիները վստահելի չեն
https://parstoday.ir/hy/news/iran-i96578-Բանակցության_համար_ամերիկացիները_վստահելի_չեն
Անդրադառնալով Իրանի պաշտոնատարների հետ բանակցության հարցով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրմափի պատրաստակամությանը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավաստել է.«Հաշվի առնելով Իրանի դեմ հոգեբանական պատերազմ հրահրելու ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը Իրանը ոչ մի կերպ չի վստահում ամերիկացիներին ու այդ երկրի նախագահին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2018 13:10 Asia/Tehran
  • Բանակցության համար ամերիկացիները վստահելի չեն

Անդրադառնալով Իրանի պաշտոնատարների հետ բանակցության հարցով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրմափի պատրաստակամությանը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավաստել է.«Հաշվի առնելով Իրանի դեմ հոգեբանական պատերազմ հրահրելու ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը Իրանը ոչ մի կերպ չի վստահում ամերիկացիներին ու այդ երկրի նախագահին»:

Երեքշաբթի օրը ԻՍՆԱ-ի լրատվական գործակալության տված հարցազրույցում, նշելով որ Իրանը հզոր երկիր է և բանակցություններից չի վախենում, Բահրամ Ղասեմին հավաստել է.«Նա ով ինքնագլուխ ու միակողմանի ՀԳՀԾ-ի նման համաձայնությունից դուրս է եկել և իր գործընկերները նույնիսկ չեն աջակցել նրան, ինչպես է կարող բանակցության հավակնություն ունենալ»:

Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը հավակնել է.«Պատրաստ եմ առանց նախապայմանների բանակցել ԻԻՀ-ի պետայրերի հետ»:

Անդրադառնալով, որ ԱՄՆ նախագահի վերջին դիրքորոշումները անորոշության է մատնել տարածաշրջանի թշնամի երկրների ու Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին Ղասեմին հավելել է.«Թրամփը ձգտում է այս մանևրով ավելի շատ գումար կորզել Ղոդսի օկուպանտ ռեժիմից ու որոշ դաշնակից երկրներից»:

Վերջերս Գերմանիայում վավերացված օրենքի մասին, որը բարդություններ է առաջացրել իրանի գումարները երկիր փոխադրելու հարցում, Ղասեմին նշել է.«Սիոնիստական լոբբին ճնշման տակ է դրել Գերմանիայի Կենտրոնական բանկին ու փորձել է բարդություններ առաջացնել»: