Չինացիները պատրաստ են Իրանի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i96896-Չինացիները_պատրաստ_են_Իրանի_հետ_զարգացնել_տնտեսական_հարաբերությունները
Չինաստանը հայտարարել է, որ հաշվի առնելով աշխարհում տիրող տնտեսական պայմանները, չինացի ներդրողները պատրաստ են Իրանի հետ զարգացնել առևտրա-տնտեսական հարաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2018 13:02 Asia/Tehran
  • Չինացիները պատրաստ են  Իրանի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները

Չինաստանը հայտարարել է, որ հաշվի առնելով աշխարհում տիրող տնտեսական պայմանները, չինացի ներդրողները պատրաստ են Իրանի հետ զարգացնել առևտրա-տնտեսական հարաբերությունները:

Չորեքշաբթի օրը Թավրիզում Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մաջիդ Խոդաբախշի հետ ունեցած հանդիպմանը Չինաստանի ներդրումային խմբի անդամները հույս են հայտնել, որ կողմերն առավել քան նախկինում զարգացնելու են տնտեսական համագործակցությունը:

Խումբը շեշտել է, որ չնայած հակաիրանական պատժամիջոցներին, Չինաստանը շարունակում է պահպանել Իրանի հետ կնքած համաձայնագրերը: 

Հանդիպմանը Խոդաբախշը նշել է.«Իրանը և Չինաստանը քաղաքական ու տնտեսական լավ հարաբերություններ ունեն»: Նա հուսացել է, որ ներկա պայմաններում Չինաստանի տարբեր նահանգների և Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգի միջև համգործակցությունների նոր փուլ է սկսվելու:

Խոդաբախշը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը համարել է առիթ՝ Իրանի գիտական ու տեխնիկական ոլորտների ակտիվիստների և արտադրողների համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտնեց ՀԳՀԾ-ից իր երկրի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցների վերականգնման մասին:

2018 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  մի հրամանագրով վերականգնել է մեքենաշինության ու ոսկու բաժիններում Իրանի դեմ այդ երկրի անօրինական պատժամիջոցները: