Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանում ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i96925-Իրանի_ԱԳ_նախարարության_խոսնակը_դատապարտել_է_Աֆղանստանում_ահաբեկչական_հարձակումը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2018 06:58 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանում ահաբեկչական հարձակումը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը:

Իրանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, դատապարտելով չորեքշաբթի օրը Քաբուլում տեղի ուենցած ահաբեկչական հարձակումը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին վշտակցություն է հայտնել Աֆղանստանի ժողովրդի, կառավարության ու այդ հանցագործության հետևանքով զոհվածների հարազաատներին: 

Աֆղանստանում Իրանի դեսպանատունը նույնպես դատապարտել է Քբուլում ուսումնական կենտրոնի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը:

Չորեքշաբթի երեկոյան մի մահապարտ ահաբեկիչ Իմամ Մահդիի անվան ուսումնական կենտրոնում պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է 48 աշակերտ և վիրավորվել 67 ուրիշներ: