Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանում ահաբեկչական հարձակումը
Օգոստոս 16, 2018 06:58 Asia/Tehran
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը:
Իրանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, դատապարտելով չորեքշաբթի օրը Քաբուլում տեղի ուենցած ահաբեկչական հարձակումը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին վշտակցություն է հայտնել Աֆղանստանի ժողովրդի, կառավարության ու այդ հանցագործության հետևանքով զոհվածների հարազաատներին:
Աֆղանստանում Իրանի դեսպանատունը նույնպես դատապարտել է Քբուլում ուսումնական կենտրոնի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը:
Չորեքշաբթի երեկոյան մի մահապարտ ահաբեկիչ Իմամ Մահդիի անվան ուսումնական կենտրոնում պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է 48 աշակերտ և վիրավորվել 67 ուրիշներ:
Պիտակ