Պոմպեոն կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ
Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծումից ի վեր, անցած քառասուն տարիների ընթացքում Միացյալ Նահանգները միշտ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ:
Վաշինգտոնի ամենակարևոր մեղադրյաներից մեկը այն է, որ Իրանն աջակցում է ահաբեկչությանը, և այդ պատրվակով ԱՄՆ-ը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել ԻԻՀ դեմ:
ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնությունից դուրս գալու մասին հայտարարությունից հետո, ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պամպոն տասներկու կետից կազմված նախապայման ներկայացրեց Իրանի հետ բանակցությունների համար: Այս պահանջները ճեղքվածք են առաջացրել ԱՄՆ-ի և 5+1 խմբի հարաբերություններում: Քանի որ, ԱՄՆ-ը պահանջել է սահմանափակել Իրանի հրթիռային հնարավորությունները, որը հակասում է ՀԳՀԾ-ի համաձայնությանը: Այս համատեքստում Միացյալ Նահանգները պահանջում է Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի և տարածաշրջանի երկրներում Իրանի քաղաքականությունների և գործողությունների դադարեցումը: Այդ թվում կասեցնել այսպես ասված Իրանի ցուցաբերած աջակցությունը ահաբեկչական խմբերին:
Ուրբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Իրանի դեմ ԻԻՀ-ը մեղադրեց ահաբեկչությանը աջակցելու մեջ և հավակնեց, որ Իրանը անկայունություն է առաջացնում Մերձավոր Արևելքում և աշխարհում:
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ԱՄՆ-ի դաշնակիցներին աջակցել Վաշինգտոնին,Իրանի նկատմամբ ավելի մեծ ճնշում գործադրելու համար:
Իրանի կողմի ահաբեկչության աջակցություն ցուցաբերելու մեղադրանքն այն ժամանակ է արծարծվում, երբ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում հովանավորում է ահաբեկչական խմբերին:
Սա այն դեպքում երբ Իրանը կարևոր դերակատարություն է ունեցել տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում: ԻԼԻՊ-ը և այլ ահաբեկչական խմբավորումներնը տարածվել են Սիրիայում և Իրաքում, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուղղակի աջակցությամբ և մեծ ոճրագործություններ են իրականացրել տարածաշրջանում և աշխարհում:
2018 թ. հունվարին Թրամփը խիստ քննադատեց Բարաք Օբամային և նրա նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ԻԼԻՊ-ի ստեղծման համար: Թրամփը հայտարարել է, որ Օբաման և Քլինթոնն են ստեղծել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը:
Իրականում, տարածաշրջանային երկրները, ներառյալ Իրաքը և Սիրիան, ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբերին ցուցաբերած համակողմանի աջակցության պատճառով հայտնվել են անապահով վիճակում և այդ երկրներում զոհվել են հազարավոր անմեղ մարդիկ: ԱՄՆ-ի և նրա արևմտյան ու արաբական դաշնակիցների նպատակն էր պայքարել Սիրիայի դիմադրության դեմ:
2017 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի հետախուզության մի շարք փորձագետներ Թրամփին ուղղված նամակում ընդգծել են, որ ահաբեկչության աջակիցը այժմ հանդիսանում է Սաուդյան Արաբիան և ոչ թե Իրանը:
Իրանը, որպես ահաբեկչության զոհ դարձած երկիր, ակտիվորեն պայքարում է ծայրահեղական ահաբեկչության դեմ և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկիչներին դիմակայելու նպատակով՝ Իրաքի և Սիրիայի կառավարությունների հրավերով խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում այդ երկրներին: Իրանի այս քայլին դեմ է ամերիկա-իսրայելա-սաուդական առանցքը: Իր սահմանադրության համաձայն Իրանը որպես առաքելություն իր աջակցությունն է հայտնում ազատագրական շարժումներին և ակնհայտորեն օգնում է Լիբանանի Հեզբոլլահի և Պաղեստինի Համասի նման խմբերին Իսրայելի օկուպացիայի դեմ: