Ռուհանին շնորհավորել է Պակիստանի նոր վարչապետին
https://parstoday.ir/hy/news/iran-i97006-Ռուհանին_շնորհավորել_է_Պակիստանի_նոր_վարչապետին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ շնորհավորական ուղերձ է հղել Պակիստանի նոր վարչապետ Էմրան Ահմեդ Խան Նյազիին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2018 08:51 Asia/Tehran
  • Ռուհանին շնորհավորել է Պակիստանի նոր վարչապետին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ շնորհավորական ուղերձ է հղել Պակիստանի նոր վարչապետ Էմրան Ահմեդ Խան Նյազիին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին  շաբաթ օրը Պակիստանի վարչապետ Էմրան Ահմեդ Խան Նյազիին հղած շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ նոր շրջանում, իսլամական աշխարհում կստեղծվի համերաշխություն և համագործակցություն և երկու հարևան երկրներն ավելի ու ավելի կընդլայնեն բարեկամությունն ու համագործակցությունները: 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իրանը, ինչպես միշտ և հատկապես նոր շրջանում, հայտարարել է իր պատրաստակամությունը ընդլայնելու հարաբերությունները Պակիստանի հետ»:

Պակիստանի Ազգային ժողովը ուրբաթ օրը կայացած նիստում  176 ձայնով  Էմրան Ահմեդ Խան Նյազաիին ընտրեց  որպես  երկրի նոր վարչապետ: