Ղասեմի.«Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերը հակասում են միջազգային իրավունքին»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.« Միացյալ Նահանգների կողմից այսպես կոչված, «Իրանի գործողության խմբի» (Iran Action Group),ստեղծումն այդ երկրի թշնամական քաղաքականությունների շրջանակում է և հակասում է միջազգային իրավունքին»:
Երկուշաբթի օրը, ներքին ու արտասահմանյան լրագրողների հետ շաբաթական մամլո ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ԱՄՆ Պետդեպարտամենտում «Իրանի գործողության խմբի» (Iran Action Group),ստեղծման մասին ասել է.«Այս երկրի քայլերը հակասում են միջազգային ճանաչված նորմերին և նման քայլերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»:
Իրանում ներկայություն ունենալու և տնտեսական փաթեթ ներկայացնելու եվրոպացիների ջանքերի մասին Ղասեմին նշել է.«Եվրամիության քաղաքական դիրքորոշումը շատ պարզ է:Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, թե Եվրամիության և թե որպես Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) մյուս երկու անդամներ Ռուսաստանի ու Չինաստանի պարագային տնտեսական համագործակցություններում առաջընթաց է արձանագրվել»:
Նշելով,որ այս գործընթացի վերաբերյալ կատարյալ գոհունակություն չկա, Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակը ընդգծել է.«Եվրոպական երկրները պետք է ամենայն լրջությամբ ու արագությամբ շարունակեն այս կապակցությամբ իրենց ջանքերը»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի այն հայտարարության մասին ,թե Եվրոպացիները դեռ պատրաստ չեն Իրանի հետ համագործակցության ուղղությամբ քայլեր անել, Թեհրանը մինչև երբ է սպասելու եվրոպացիների պատրաստվելուն, Ղասեմին ասել է.«Իրանն ակնկալում էր, որ եվրոպացիները ավելի արագ տեմպերով իրենց առաջարկները իրագործեին, սակայն ինչ-որ պատճառներով, այդ թվում ԱՄՆ-ի ճնշումների և տնտեսական քայլերի բարդության հետևանքով գործը դանդաղ է ընթանում»:
Իրան-Աֆղանստան համագործակցության համապարփակ փաստաթղթի մասին Ղասեմին նշել է.«Հինգ կոմիտեները հասել են անհրաժեշտ արդյունքների: Նրանք փաստաթղթի մշակման համար կմտնեն լուրջ բանակցությունների մեջ»:
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակն Իրան-Իրաք հարաբերությունների մասին ասել է.«Երկու երկրի հարաբերությունները գտնվում են լավ պայմաններում և Իրաքում նոր կառավարության ձևավորմամբ ավելի կխորանան համագործակցությունները»: