Իրանն ակտիվ դերակատարություն ունի աշխարհի խաղաղության ու բարեկամության հաստատման գործում
Թեհրանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի ղեկավարն ասել է.«Իրանը նոր նախաձեռնություններով այս համաշխարհային կազմակերպությունում շարունակում է իր գլխավոր դերակատարությունն աշխարհի խաղաղության, բարեկամության ու երկխոսության մակարդակի բարձրացման հարցում»:
Երեքշաբթի օրը Իրանի հարավ-արևելյան Սիստան ու Բելուչեստան նահանգի կենտրոնում գտնվող Զահեդան քաղաքում Իրան-ՄԱԿ համագործակցության շրջանակում լուսանկարների ցուցահանդեսի բացման ելույթում Մարիա Դոցենկոն հավելել է.«Աշխարհն ընդդեմ բռնության ու ծայրահեղականության նախաձեռնությունը համարվում է բարեկամության ու խաղաղության բնագավառում Իրանի կարևոր քայլերից, որը ներկայացվել է ԻԻՀ նախագահի Հասան Ռոհանիի կողմից և որին իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի անդամ երկրները և այս կազմակերպության Գլխավոր ասամբլեան»:
Թեհրանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի ղեկավարն ասել է.«Քաղաքակրթությունների միջև երկխոսությունը ևս Իրանի մյուս նախաձեռնություններից էր, որին աջակցություն ցուցաբերեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան և 2001 թվականը որպես քաղաքակրթությունների միջև երկխոսության տարի հռչակվեց»:
Մարիա Դոցենկոն հստակեցրել է.«ՄԱԿ-ի կառույցների հետ սերտ համագործակցության նկատմամբ Իրանի կառավարության ուժեղ հանձնառությունը վկայում է կարևոր հարցերի լուծման նպատակով այս համաշխարհային կազմակերպության նկատմամբ Թեհրանի շարունակական աջակցության մասին»: