Ռոհանի.«Իրանը բոլորովին չի վստահում ԱՄՆ-ին»
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը բոլորովին չի վստահում Միացյալ Նահանգներին և Եվրոպան, Չինաստանն ու Կանադան էլ չեն վստահում այդ երկրին»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրն Իրանում պաշտպանական արդյունաբերության օրվա առիթով արարողության ժամանակ ունեցած ելույթում նշել է.«ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները վավերացրել են այնպիսի օրենք ,որի համաձայն չպետք է պատերազմի մեջ մտնել Իրանի հետ, քանի որ քաջ գիտեն Իրանը հզոր երկիր է և այս երկրի դեմ հարձակման համար ծանր գին են վճարելու»:
Նշելով,որ Զինված ուժերի պատրաստվածությունը պետք է այն աստիճան լինի, որ թշնամին չհամարձակվի ոտնձգել այս երկրի դեմ, Ռոհանին հստակեցրել է.«Իրանի ժողովուրդը մշտապես ձգտել է խաղաղ գոյակցությանը ու հարևան երկրների հետ համագործակցությանը»:
Նախագահ Ռոհանիի խոսքով պաշտպանական պատրաստվածությունը կայուն խաղաղատենչության իմաստով է:
Ռոհանին ընդգծել է.«Պատրաստվածության ու պաշտպանական բավարար կարողության բացակայությունը կնշանակի ընդառաջ գնալ պատերազմին և կանաչ լույս ցույց տալ թշնամուն ագրեսիա իրականացնելու համար»:
Անդրադառնալով տարածաշրջանում վերջին տարիներին ահաբեկչության երևույթի տարածմանը, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահը հավելել է.«Իրանի իսլամական հանրապետությունը կամավոր կերպով օգնել է տարածաշրջանի ժողովուրդներին և ազդեցիկ դերակատարություն է ունեցել տարածաշրջանում ահաբեկիչների մաքրագործման հարցում»:
Իրանի գործադիր իշխանության ղեկավարն ասել է.«Իրանի որոշ հարևան երկրներ ամենաթանկ գներով զենք են գնում, իսկ այդ զենքերն օգտագործելու համար ստիպված են հանձնվել դրանց վաճառողների ցանկություններին»: