Ռոհանի. Իրանի ժողովուրդը միասնությամբ և տոկունությամբ կդիմակայի թշնամիների դավադրություններին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Իրանի ժողովուրդը միասնությամբ և տոկունությամբ կչեզոքացնի սիոնիստական լոբբիի և Միացյալ Նահանգների դավադրությունը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին շաբաթ օրը ներկա է գտնվել Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր լոիսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանում:
Հասան Ռուհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը պարտության է մատնել թշնամիների դավադրությունը՝ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև նշել է, որ այսօր օտարերկրացիները սադրանքներ են նյեւթում Իրանի դեմ: Նա հավելել է.-«Դիմադրությամբ ու տոկունությամբ, Իրանի ժողովուրդն անկասկած կարող է դիմակայել թշնամիների դավադրություններին և հաղթահարել բոլոր խնդիրները»:
Ռոհանին ընդգծել է. «Ներկա պայմաններում անհրաժետ է շարունակել Իմամ Խոմեյնիի ճանապարհը՝ այն ուղին, որը նա ուսուցանում էր բոլոր իրանցիներին:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանը և հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին, վերահաստատելով իր ոխտը Իմամ Խոմեյնիի իդեալների հետ: