Ռոհանին և Կատարի Էմիրը հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i97367-Ռոհանին_և_Կատարի_Էմիրը_հեռախոսազրույց_են_ունեցել
Կատարի Էմիրի հետ ունեցած հեռախոսազրույցում, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ընդգծել է.«Իրանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական դաշտում համագործակցության ընդլայնման համար մեծ ներուժ կա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2018 15:10 Asia/Tehran
  • Ռոհանին և Կատարի Էմիրը  հեռախոսազրույց են ունեցել

Կատարի Էմիրի հետ ունեցած հեռախոսազրույցում, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ընդգծել է.«Իրանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական դաշտում համագործակցության ընդլայնման համար մեծ ներուժ կա»:

Կիրակի օրը Կատարի Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ-ե Սանիի հետ ունեցած հեռախոսազրույցում, կարևորելով երկու երկրների գործարարների ու ներդրողների գործունեությանն աջակցելը,  Հասան Ռոհանին ասել է.«Համատեղ նավագնացության մի գիծ ստեղծելը կարող է նպաստել երկու երկրի առևտրին»:

Ռոհանին հավելել է.«Իրանական ընկերությունները լիովին պատրաստ են Կատարում 2022 թվականին անցկացվելիք  ֆուտբոլի  աշխարհի  առաջնության    համար, մասնակցել այդ երկրի շինարարական նախագծերի իրականացմանը»:

ԻԻՀ նախագահը նաև բարձր  է գնահատել Կատարի քաղաքական դիրքորոշումը կապված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի և ԱՄՆ-ի անօրինական շրջափակումներին դիմակայելու հետ:

Կատարի Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ-ե Սանին ընդգծելով, որ իր երկիրը դեմ է ՀԳՀԾ-ի խախտմանը հավելել է.«Կատարի կառավարությունը մշտապես ձգտել է Թեհրանի հետ իր հարաբերությունների ամրապնդմանը»: