Ռոհանի.«Պատասխանատու լինելը ԻԻՀ համակարգի պաշտոնատարների հզոր կետն է համարվում»
https://parstoday.ir/hy/news/iran-i97419-Ռոհանի._Պատասխանատու_լինելը_ԻԻՀ_համակարգի_պաշտոնատարների_հզոր_կետն_է_համարվում
«Պատասխանատու լինելը ԻԻՀ համակարգի պաշտոնատարների հզոր կետն է համարվում».-ասել է ԻԻՀ նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2018 07:18 Asia/Tehran
  • Ռոհանի.«Պատասխանատու լինելը ԻԻՀ համակարգի պաշտոնատարների հզոր կետն է համարվում»

«Պատասխանատու լինելը ԻԻՀ համակարգի պաշտոնատարների հզոր կետն է համարվում».-ասել է ԻԻՀ նախագահը:

Երեքշաբթի օրը, իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, Հասան Ռոհանին ասել է.«Ոչ ոք չի մտածում, որ պատասխանատու լինելը թուլություն է: Բոլոր պատասխանատուները օրենքի և իրենց պարտականությունների շրջանակում պետք է պատասխանատու լինեն»:

«Իրանը ժողովուրդը, բարեկամներն ու թշնամիները չպետք է մտածեն, որ այսօրվանից բաց է առաջանում Իրանի խորհրդարանի ու կառավարության միջև: Խորհրդարանն ու կառավարությունը մեծ նպատակ ունեն, որն իրագործելու են միասին».-ասել է ԻԻՀ նախագահը:

Հասան Ռոհանին նշել է, որ 11-րդ կառավարության չորս տարիների և 12-րդ կառավարության առաջին ամիսների ընթացքում երկրի տնտեսական, մշակութային, հասարակական և ազգային անվտանգության հարցերում, ինչպես նաև ներքին ու արտաքին քաղաքականության մեջ դրական փոփոխությունների ականատես եղած Իրանի ժողովուրդը հարցնելու իրավունք ունի  և այսօր նրա համար հարց է առաջացել, թե ինչու պետք է մտահոգված լինի իր կյանքի և երկրի ապագայի մասին:

Նշելով, որ պետք է ժողովրդին բացատրել, որ խնդիրները կկարգավորվեն առաջնորդի ցուցումներով և եռյակ իշխանության ու զինված ուժերի  միջև համադրությամբ, Ռոհանին հավաստիացրել է, որ կառավարությունը ձգտելու է չեզոքացնել ԱՄՆ-ի դավադրությունները:

ԻԻՀ գործադիր իշխանության ղեկավարն ասել է.«ԱՄՆ-ի պաշտոնատարները չպետք է մտածեն, որ այսօրվա խորհրդարանի նիստից հետո ուրախ են լինելու: Հակառակը՝ խիստ վշտանալու են, որովհետև այսօրվա նիստի արդյունքում հեղափոխության մեծարգո առաջնորդի վերահսկողությամբ ու ղեկավարությամբ ամրապնդվելու է Իրանի խորհրդարանի, կառավարության ու դատական իշխանության և զինված ուժերի միասնությունը»: