Գիտության արտադրության ոլորտում Իրանը զբաղեցնում է 15-րդ տեղը
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարարն անդրադարձել է Իրանի գիտության արտադրության հարաճուն գործընթացին, ասելով.«2017 թվականին Իրանը զբաղեցում էր 15-րդ տեղը»:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, Էբրահիմ Խոդային ասել է .«Իրանի գիտական արտադրությունն այսօր կազմում է աշխարհում այդ ոլորտի կատարված աշխատանքների 1.88 տոկոսը»:
«Աշխարհում Իրանի որակյալ ու բազմահղում հոդվածների արտադրությունը կազմում է 2.88 տոկոս»-հավաստիացրել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարարը:
Ավելի վաղ նաև Իսլամական աշխարհի գիտական վարկանիշային կենտրոնի վարիչ Մոհամմեդ Ջավադ Դեհղանին տեղեկացրել էր 2017 թ.-ին Իրանում գիտության արտադրության 8.9 տոկոսանոց աճի մասին, ավելացնելով.«2017 թվականին Իրանն ամենամեծ ցուցիչն էր արձանագրել աշխարհի 25 առաջատար երկրների շարքում»: