Իրանը ցանկանում է ամենալավ հարաբերություններն ունենալ Պակիստանի հետ. Զարիֆ
https://parstoday.ir/hy/news/iran-i97528-Իրանը_ցանկանում_է_ամենալավ_հարաբերություններն_ունենալ_Պակիստանի_հետ._Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարը Պակիստանի ազգային խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանը ցանկանում է ամենալավ ու ամուր հարաբերություններն ունենալ Պակիստանի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2018 21:25 Asia/Tehran
  • Իրանը ցանկանում է ամենալավ հարաբերություններն ունենալ Պակիստանի հետ. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը Պակիստանի ազգային խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանը ցանկանում է ամենալավ ու ամուր հարաբերություններն ունենալ Պակիստանի հետ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրը Ահմեդ Ղեյսարի հետ հանդիպման ժամանակ ողջունելով ահաբեկչության դեմ պայքարում Պակիստանի ջանքերն, ասել է. «Իրանը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ լավ գործընկեր է համարում Պակիստանին»:

Զարիֆը հույս է հայտնել որ Իմրան Խանի գլխավորությամբ Պակիստանի նոր կառավարության  գործունեության շրջանում Իրանի ու Պակիստանի միջև անկեղծ ու բարեկամական հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն:

Պակիստանի ազգային խորհրդարանի նախագահ Ահմեդ Ղեյսարը հանդիպման ժամանակ ասել է. «Պակիստանը վճռակամ է իսլամ ժողովրդի միասնականության ամրապնդման հարցում և այս կապակցությամբ չափազանց կարևոր  է բնութագրում ԻԻՀ-ի դիրքը»:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը Պակիստանի նոր կառավարության պաշտոնատարների հետ հանդիպում ու զրույց ունենալու, նաև երկու երկրի համագործակցությունների ընդլայնման նպատակով հինգշաբթի օրը մի պատվիրակություն գլխավորելով ժամանել է Իսլամաբադ: