Իրավանի. ԱՄՆ-ի ծովային շրջափակումը Իրանի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է
Parstoday - Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ծովային շրջափակումը համարել է Իրանի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում:
Parstoday-ի հաղորդմամբ ՄԱԿ֊ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, երկուշաբթի օրը տեղական ժամանակով, իր նամակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար «Անտոնիո Գուտերեշին» և Անվտանգության խորհրդի նախագահին գրել է. «ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ծովային շրջափակման գործադրումը ՄԱԿ֊ի կանոնադրության 2֊րդ հոդվածի, 4-րդ կետի (որը նշում է ուժի կիրառելու կամ սպառնալու արգելքը), կոպիտ խախտում է և միջազգային իրավունքի համաձայն` համարվում է ագրեսիայի դրսևորում»:
Իրավանին նշել է. «Բացի այդ, վերոհիշյալ ապօրինի գործողությունը ծովային միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների լուրջ խախտում է»:
Նա ասել է. «ԱՄՆ Իրանի նավահանգիստների ծովային երթևեկությունը խոչընդոտելու փորձերի միջոցով ապօրինի կերպով միջամտել է ԻԻՀ իրավունքների իրականացմանը և միջազգային իրավունքի համաձայն` երրորդ երկրների իրավունքները և օրինական ծովային առևտուրը ենթարկել է խախտման»:
Իրավանին ընդգծել է. Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի ապօրինի գործողությունը վճռականորեն և ամենախիստ ձևով մերժում է և դատապարտում: