Հայաստանում մեկնարկումէ ընտրապայքարը Փաշինյանը և մրցակիցների միջև
https://parstoday.ir/hy/news/armenia-i244668-Հայաստանում_մեկնարկումէ_ընտրապայքարը_Փաշինյանը_և_մրցակիցների_միջև
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացի պաշտոնական մեկնարկով երկրի քաղաքական մթնոլորտը մտել է մրցակցության նոր փուլ, և կուսակցություններն ու կոալիցիաները վերջնականապես կազմում են իրենց ընտրական կազմերը:
(last modified 2026-04-15T06:14:22+00:00 )
Ապրիլ 15, 2026 09:41 Asia/Tehran
  • Հայաստանում մեկնարկումէ  ընտրապայքարը Փաշինյանը և մրցակիցների միջև

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացի պաշտոնական մեկնարկով երկրի քաղաքական մթնոլորտը մտել է մրցակցության նոր փուլ, և կուսակցություններն ու կոալիցիաները վերջնականապես կազմում են իրենց ընտրական կազմերը:

Ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին, և մինչ օրս 14 քաղաքական շարժում, այդ թվում՝ 12 կուսակցություն և 2 կոալիցիա, հայտարարել են ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին, չնայած գրանցման առաջին օրերին հիմնական խաղացողները զգուշորեն են գործել:  
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է ընտրություններին մասնակցել առանց կոալիցիայի: 2021 թվականի ընտրություններում ձայների ավելի քան 54 տոկոսը ստացած Փաշինյանը ձգտում է կրկնել իր հաղթանակը և երրորդ անգամ զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ի տարբերություն դրա, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ընտրապայքարին մասնակցում է կուսակցությունների նոր համադրությամբ և համարվում է կառավարության ամենակարևոր մրցակիցներից մեկը:
Կուսակցություններն ընտրություններին մասնակցում են տարբեր ծրագրերով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախատեսում է Սահմանադրական փոփոխություն անցկացնել՝ երկքաղաքացիություն ունեցող գործիչների մասնակցությունը ընտրություններին ապահովելու համար: Այլ կուսակցություններ, ինչպիսիք են «Բարգավաճ Հայաստանը» և «Հայ ազգային կոնգրեսը» փորձում են վերադառնալ խորհրդարան կամ ամրապնդել իրենց դիրքերը քաղաքական ասպարեզում՝ տարբեր մոտեցումներով։ 
Թեկնածուների մեծ թիվը և նոր ու հին գործիչների առկայությունը մրցակցությունն ավելի են բարդացրել: Որոշ հոսանքներ ձգտում են վերակազմակերպել ընդդիմությունը և ստեղծել նոր քաղաքական բևեռներ, սակայն ներքին տարաձայնությունները խոչընդոտել են լայն կոալիցիաների ձևավորմանը: Այս պայմանները վկայում են, որ առաջիկա ընտրությունները կարող են լինել վերջին տարիների Հայաստանի ամենամրցակցային քաղաքական ժամանակաշրջաններից մեկը: