Իրանի և հարևան երկրների համագործակցության ընդլայնումն ուղղված է ահաբեկչության ոչնչացման դեմ
Բաղդադում Իրանի, Իրաքի, Ռուսաստանի և Սիրիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալների առաջին քառակողմ հանդիպմանը ընդգծվել է ահաբեկչության և ԻԼԻՊ-ի ոչնչացման անհրաժեշտությունը:
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջազգային հարցերով տեղակալ բրիգադային գեներալ Ղադիր Նեզամիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Գեներալ Նեզամին Բաղդադում տեղի ունեցած հանդիպման նպատակների ու ծրագրերի մասին ասել է.«Այս հանդիպմանը, քննարկվել են Իրաքում ու Սիրիայում ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի իրավիճակը և գնահատման է ենթարկվել չորս երկրի Զինված ուժերի համակարգող քառակողմ կոմիտեի գործունեությունը»:
Գեներալ Նեզամին հավելել է.«Բաղդադում տեղի ունեցած քառակողմ նիստում, կարևորվել է քառակողմ համակարգման կենտրոնի գործունեության շարունակման ռազմավարությունը՝ Իրաքում ու Սիրիայում ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի ամբողջական ոչնչացմանն ուղղված հնարավորություններն ի մի բերելու համար»:
Նա հստակեցրել է.«Քառակողմ համակարգող կենտրոնն անցած երեք տարիների ընթացքում չորս երկրի տեղեկատվական, անվտանգության ու սպառազինական հնարավորություններն ի մի բերելով, ազդեցիկ դեր է ունեցել Սիրիայում ու Իրաքում թաքֆիրական ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:
Իրանի իսլամական հանրապետությունը, Ռուսաստանը, Սիրիան ու Իրաքը 2015 թվականին քառակողմ կոալիցիա են կազմել ահաբեկչության դեմ պայքարի համար և առ այսօր շարունակում են հերթական հանդիպումներ անցկացնել: