Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հորդորները կառավարության ուղեցույց. Ռոհանի
ԻԻՀ նախագահը, շնորհակալություն հայտնելով կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթի կապակցությամբ, ընդգծել է, որ այն համարվելու է կառավարության ուղեցույցը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին նշել է, որ առավել համադրման ու ուժերի համալրման նպատակով ուժերի միջև կապերի ընդլայնման և Տնտեսական համադրման գերագույն խորհրդի լավ պոտենցիալներից օգտվելու կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ընդգծումներն Իրանի տնտեսական կառավարման համար արդյունավետ խորհուրդներ են: Նա ասել է. «Խորհրդի որոշումների հանդեպ մեծարգո առաջնորդի հայտնած աջակցությունը մեծապես օգնում է կառավարությանը»:
Ռոհանին հավելել է, որ տնտեսական կառավարման, կիսավարտ նախագծերը հանձնելու, սեփականաշնորհման ընդլայնումը և մասնավոր բաժնի հանդեպ լիարժեք հովանավորության ցուցաբերման, տնտեսական գործակալություններին աջակցության, բանկային համակարգում բարեփոխումների, կանխիկության կառավարման, անմշակ նյութերի վաճառքից հրաժարվելու, տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման և հարևանների հետ առավել սերտ կապերի կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հորդորները կառավարության գերակայություններից են, որոնց իրագործումը դառնալու է պատասխանատու բոլոր կառույցների նպատակը:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի առավոտյան ԻԻՀ նախագահի և կառավարության կազմի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր տնտեսական հարցերի, արտաքին քաղաքականության և ներքին միասնականության ու միատարրության հետ կապված խնդիրներին: