Ջալալի.«Խախտելով միջազգային օրենքները, ԱՄՆ-ն ապացուցել է իր անվսահելիությունը»
Եվրոպայի հետ ԻԻՀ-ի պառլամենտական հարաբերության խմբի ղեկավարն ասել է.«Խախտելով միջազգային օրենքները, ԱՄՆ-ն կրկին ապացուցել է, որ անվստահելի երկիր է»:
Հինգշաբթի օրը Բելգիայի խորհրդարանի նախագահ Զիգֆրիդ Բրաքի հետ հանդիպմանը, ՀԳՀԾ-ն համարելով ԵՄ-ի մեծ ձեռքբերումը, Եվրոպայի հետ ԻԻՀ-ի պառլամենտական հարաբերության խմբի ղեկավար Քազեմ Ջալալին շեշտել է.«ՀԳՀԾ-ից Դուրս գալու ԱՄՆ-ի անտրամաբանական քայլից հետո, Եվրոպան իր արժանապատվությունը պաշտպանելու համար պետք է ազդեցիկ քայլեր վերցնի ու կանգուն պահի այս համաձայնությունը»:
Անդրադառնալով Իրան-Եվրոպ հարաբերությունների խափանմանն ուղղված որոշ գործոններին Իրանի խորհրդարանի պատգամավորը հավելել է.«Դոնալդ Թրամփի անտրամաբանական քայլերի կողքին Սաուդյան Արաբին ու Սիոնիստական ռեժիմը ձգտում են հարվածել Իրան-Եվրոպա բարեկամական հարաբերություններին»:
Նշելով որ ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի միակողմանի քայլը անընդունելի է, Բրաքը հավաստել է.«ՀԳՀԾ-ի հարցով Իրանը զգացմունքային հակազդեցություն չի ցուցաբերել և տրամաբանորեն է մոտեցել խնդրին»: