Իրանը սպասում է ՀԳՀԾ-ի հետ կապված Եվրոպայի գործնական քայլերին. Խառազի
https://parstoday.ir/hy/news/iran-i98018-Իրանը_սպասում_է_ՀԳՀԾ_ի_հետ_կապված_Եվրոպայի_գործնական_քայլերին._Խառազի
ԻԻՀ արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի նախագահն ասել է. « Թեհրանը ՀԳՀԾ-ի հետ կապված Եվրոպայից առավել ակտիվ քայլեր է ակնկալում»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 12, 2018 07:10 Asia/Tehran

ԻԻՀ արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի նախագահն ասել է. « Թեհրանը ՀԳՀԾ-ի հետ կապված Եվրոպայից առավել ակտիվ քայլեր է ակնկալում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քյամալ Խառազին երեքշաբթի օրը Պեկինի միջազգային ուսումնասիրությունների համալսարանում գումարված նիստում ասել է. «Իր քաղաքական դիրքորոշումներում Եվրոպան պիտի հովանավորի ՀԳՀԾ-ն, որպեսզի այս միջազգային պայմանագիրը գոյատևի»:

«Եվրոպան ՀԳՀԾ-ին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ  արել է այնպիսի քայլեր, ինչպես՝ «Արգելակման օրենք»-ի վերականգնումը, թեև ակնկալված չափով չի իրագործել իր ստանձնած պարտավորությունները»,-հայտարարել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը:

Խառազիի պնդմամբ. «Եվրոպայի հովանավորությունների փաթեթը դեռ գործադրման չի հանձնվել և Թեհրանը հույս ունի, որ առաջիկա ամիսներին Եվրոպայի հովանավորություններն իրականություն կդառնան»:

Իրանի  արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ճնշումներին դիմակայելու հարցում, ԻԻՀ-ն սերտ համագործակցություն ունի Չինաստանի ու Ռուսաստանի հետ: