Անկախ երկրները պիտի դիմադրեն ԱՄՆ-ի բռնի քաղաքականություններին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դրական է գնահատել տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման թեմայով Իրանի, Աֆղանստանի ու Հնդկաստանի եռակողմ նստաշրջանը:
Բահրամ Ղասեմին երկուշաբթի օրը Կաբոըլում երեք երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ գումարված Իրանի, Աֆղանստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների եռակողմ նստաշրջանի կապակցությամբ ասել է. «Նման նիստերը կարող են դրական ազդեցություն գործել տարածաշրջանային համագործակցությունների զարգացման վրա և անկախ երկրները կարող են դիմադրել ԱՄՆ-ի նման քաղաքականություններին»:
Նա Չինաստանի կառավարության հետ Իրանի կապերի և այդ երկրի մուսուլմանների վիճակի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հակաիրանական հայտարարություններին մասին ասել է. «ԱՄՆ-ի իշխանավորներն իրենց հայտարարություննեերում անկեղծ չեն և դրանք հնչում են Իրանի հետ թշնամության շրջանակներում: Իրանը մշտապես եղել է և շարունակում է մնալ մուսուլմանների պաշտպանը և Չինաստանի իշխանությունների հետ էլ բանակցել է և ձգտում է խաղաղության ու անդորրի հաստատման»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը Սիրիայի և Իդլիբում ահաբեկիչների դեմ հավանական հարձակման մասին ասել է. «Մաշողական պատերազմից հետո Սիրիան հայտնվել է յուրահատուկ պայմաններում և Իդլիբը, որպես կարևոր մի տարածք լուրջ հարց է դարձել»:
«Ահաբեկչության և Սիրիայի տարածքային ամբողջականության կապակցությամբ Իրանի քաղաքականությունը հստակ է և փորձ է կատարվում, որպեսզի այս երկիրը հնարավորինս շուտ վերականգնի իր տարածքային ամբողջականությունը և մաքրվի ահաբեկիչների ներկայությունից». ասել է նա: