Իրանի նախագահը Նյու Յորք է մեկնելու
https://parstoday.ir/hy/news/iran-i98317-Իրանի_նախագահը_Նյու_Յորք_է_մեկնելու
ԻԻՀ-ի նախագահի կապի ու տեղեկատվական հարցերի պատասխանատուն ասել է.«Սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, Իրանի նախագահը մեկնելու է Նյու Յորք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2018 15:14 Asia/Tehran
  • Իրանի նախագահը Նյու Յորք է մեկնելու

ԻԻՀ-ի նախագահի կապի ու տեղեկատվական հարցերի պատասխանատուն ասել է.«Սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, Իրանի նախագահը մեկնելու է Նյու Յորք»:

Փարվիզ Էսմայիլին հավելել է.«Նյու Յուրք կատարելիք այցի ընթացքում, տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ Իրանի դիրքորոշումների պարզաբանելուց ու գլխավոր ասամբլեայում ելույթից բացի, Հասան Ռոհանին ելույթ է ունենալու Հարավային Աֆրիկայի հանգուցյալ առաջնորդ  Նելոսն Մանդելայի մեծարման առիթով անցկացվելիք խաղաղության համաժողովում»:

Նյու Յուրք կատարելիք այցի ընթացքում Իրանի նախագահի այլ ծրագրերից են հանդիպումը Նյու Յորքի ավագ ղեկավարների եւ լրատվամիջոցների վերնախավի, արտաքին քաղաքականության ու լրատվական ոլորտի էլիտայի ներկայացուցիչների և ԱՄՆ-ի իսլամական համայնքների որոշ ղեկավարների հետ :

Հայտնելով Ռոհանիի այցի ավարտին որոշ լրատվամիջոցների հետ նախագահի հարցազրույցի ու կայանալիք մամլո ասուլիսի մասին, Էսմայիլին հավելել է.«Այցի ընթացքում Ռոհանին հանդիպում և զրույց է ունենալու գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ներկա որոշ երկրների ղեկավարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ու նաև միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ»: