Թեհրան-Պեկին հարաբերություններն ամուր են. Իրանի ԱԳ փոխնախարար
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Քազեմ Սաջադփուրը Չինաստանի պաշտոնական լրատվական գործակալություն «Շինհուա»-ին տված հարցազրույցում Իրանի ու Չինաստանի միջև հարաբերությունները ամուր է բնութագրեց:
Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Սեյեդ Քազեմ Սաջադփուրն այս հարցազրույցի ժամանակ Չինաստանի ու Իրանի միջև երկկողմ հարաբերությունները երկու երկրի ընդհանուր արժեքների ու շահերի արդյունքն է համարեց: Նա հավելել է. «Թեհրանը մշտապես կարևորել է Պեկինի հետ հարաբերությունները և շարունակելու է դրանք բոլոր բնագավառներում»:
Սաջադփուրը նշել է, որ քաղաքական, տնտեսական և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը Իրան-Չինաստան հարաբերությունների ընդլայնման հարցում ազդեցիկ գործոններ են:
ԻԻՀ պաշտոնատարները Չինաստանին մշտապես համարել են Թեհրանի ռազմավարական գործընկերը և հայտարարել են, որ երկու երկրները բոլոր բնագավառներում ընդլայնված համագործակցություն ունեն:
Չինաստանն Իրանի առևտրական ամենախոշոր գործընկերն է: Երկու երկրները նպատակադրել են 60 միլիարդ դոլարի բարձրացնել տարեկան առևտրաշրջանառությունը: