Իրանի նախագահը կմեկնի Նյու Յորք
https://parstoday.ir/hy/news/iran-i98389-Իրանի_նախագահը_կմեկնի_Նյու_Յորք
Սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, Իրանի նախագահը մեկնելու է Նյու Յորք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2018 09:10 Asia/Tehran
  • Իրանի նախագահը կմեկնի Նյու Յորք

Սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, Իրանի նախագահը մեկնելու է Նյու Յորք:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, ԻԻՀ նախագահի գրասենյակի կապի ու տեղեկատվական հարցերի պատասխանատու Փարվիզ Էսմայիլին հավելել է.«Նյու Յուրք կատարելիք այցի ընթացքում տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ Իրանի դիրքորոշումները պարզաբանելուց ու գլխավոր ասամբլեայում ելույթից բացի, Հասան Ռոհանին ելույթ է ունենալու Հրավային Աֆրիկայի հանգուցյալ առաջնորդ Նելոսն Մանդելայի մեծարման առիթով անցկացվելիք խաղաղության համաժողովին»:

Հանդիպումը Նյու Յորքի ավագ ղեկավարների եւ լրատվամիջոցների վերնախավի, արտաքին քաղաքականության ու լրատվական ոլորտի էլիտայի ներկայացուցիչների և ԱՄՆ-ի իսլամական համայնքների որոշ ղեկավարների հետ, Նյու Յուրք կատարելիք այցի ընթացքում Իրանի նախագահի այլ ծրագրերից են:

Հայտնելով Ռոհանիի այցի ավարտին որոշ լրատվամիջոցների հետ նախագահի հարցազրույցի ու կայանալիք մամլո ասուլիսի մասին, Էսմայիլին հավելել է.«Այցի ընթացքում Ռոհանին հանդիպում և զրույց է ունենալու գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ներկա որոշ երկրների ղեկավարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ու նաև միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ»: