Ռոհանի.«Ասորիները անվերապահորեն աշխատել են Իրանի առաջադիմության համար»
Աշխարհի ասորիների Բեյրությում անցկացվող եռօրյան կոնգրեսին հղած ուղերձում, բարձ գնահատելով Իրանում ասորիների տեղն ու դիրքը Իրանի նախագահը շեշտել է.«Ասորիները անվերապահորեն աշխատել են Իրանի առաջադիմության համար»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հինգշաբթի երեկոյան ասորիներին հղած ուղերձում իր բարեկամությունը հայտնելով աշխարհի ասորիներին, Հասան Ռոհանին նշել է.«Ասորիները, Իրանում բնակվող մյուս ազգություններին հավասար, մասնակից են եղել պատմության ընթացքում Իրանի գլխով անցած բոլոր խնդիրներին և Իրանի ժողովրդի հետ կողք կողքի պայքարել են ոտնձգիչների դեմ»:
Անդրադառնալով մուսուլմանների հետ համակեցության հարցում ասորիների բարձր դերակատարությանը, Ռոհանին հավելել է.«Համոզումների ու ծեսերի առումով ընդհանրությունների բերումով, քրիստոնյանների ու մուսուլմանների մեջ հատուկ կապ գոյություն ունի և մուսուլմաների համար Հիսուս Քրիստոսը հատուկ նշանակություն ունի և Ղուրանում էլ բազմիցս նշվել է այդ մասին»:
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ ասորիների եւ մահմեդականների եւ այլ երկրների քրիստոնյաների միջեւ հաղորդակցությունը, համերաշխությունը եւ ծավալուն փոխգործակցությունը կպահպանվի նախկինի պես:
Լիբանանում մեկնարկել է աշխարհի ասորիների կոնգրեսի եռօրյա նիստը: