Որևէ ուժ կամ պետություն չի կարող ընդդիմանալ Իրանի ժողովրդին. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i98627-Որևէ_ուժ_կամ_պետություն_չի_կարող_ընդդիմանալ_Իրանի_ժողովրդին._Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասաց. «Իրանը ժողովրդավարական իշխանություն է և որևէ ուժ կամ պետություն չի կարող կանգնել մի ժողովրդի դիմաց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2018 08:01 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ասաց. «Իրանը ժողովրդավարական իշխանություն է և որևէ ուժ կամ պետություն չի կարող կանգնել մի ժողովրդի դիմաց»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքի տեղական ժամանակով երեքշաբթի օրը ԱՄՆ-ի CNN հեռուստակայանին տված հարցազրույցում անդրադառնալով Իրանում իշխանափոխության մասին ԱՄՆ-ի վարչակազմի փայփայած երազանքին, ընդգծեց. «Ամերիկացիներն անցյալում ենթադրում էին, որ Իրանում գործ ունեն մի ռեժիմի հետ, որը իսլամական հեղափոխությանը նախորդող շրջանի նման լիովին գտնվում է իրենց վերահսկողության ներքո, բայց որևէ ժամանակ իրենց այդ նպատակին չհասան և Իրանի ժողովուրդը շարունակելու է ամուր կանգնած մնալ»:

«Նրանք ասում են, որ Իրանի ժողովրդին ճնշման տակ կդնեն ու դրան զուգահեռ հայտարարում են, որ սիրում են Իրանի ժողովրդին»,-հավելեց Ռոհանին:

ԻԻՀ նախագահը նշեց. «Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները միայն ճնշում են գործադրում սովորական ժողովրդի առօրյա կյանքի վրա և դա Իրանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի թշնամության իմաստով է»:

«Պատմությունը  կդատի այն մասին, որ ԱՄՆ-ն այս ժամանակահատվածում կոպիտ սխալ է թույլ տվել»,-հայտարարե Ռոհանին նկատելով, որ Իրանի պատժամիջոցների խստացումն ԱՄՆ-ի ու տարածաշրջանի օգտին չեն:

ԻԻՀ նախագահը մատնանշելով այն կետը, որ Սիրիայում Իրանի ներկայությունն այդ երկրի կառավարության դիմումի համաձայն է, ասաց. «Եթե չլինեին ԻԻՀ-ի ցուցաբերած օժանդակությունները և Սիրիայի ու Իրաքի ժողովրդի դիմադրությունն այսօր Բաղդադն ու Դամասկոսն ԻԼԻՊ-ի տրամադրության տակ էին լինելու և նրանք տարածաշրջանում ստեղծած կլինեին ահաբեկչական երկու պետություններ և սպառնալու  էին ողջ տարածաշրջանն ու աշխարհը»: