Էրաղչի.«ԱՄՆ-ն վստահելի բանակցող չէ»
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Բանակցության սկզբունքը փոխադարձ հարգանքն է և այն պետությունը ,որ հավատարիմ չէ ձեռքբերված համաձայնություններին, հետագա բանակցությունների դեպքում էլ վստահելի չէ»:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթին, Սեյեդ Աբբաս Էրաղչին հավելել է.«Հաշվի առնելով ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունները և միջազգային հանրության համար այդ երկրի ստեղծած խնդիրները, մի տեսակ միահեծանություն է նկատվում միջազգային ասպարեզում, մինչդեռ այլ երկրների պատասխանատուները հակված են բազմակողմ բանակցություններ վարելու»:
Էրաղչին երեքշաբթի օրը Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հարցազրույցում հստակեցրել է.«ԱՄՆ-ն որքան էլ որ հզոր լինի, իրավունք չունի թուլացնել միջազգային կազմակերպությունները և կամայական ուղի որդեգրել»:
Նշելով ,որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի անդամ եվրոպական երկրները մտադիր են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում աջակցել այս միջուկային համաձայնությանը, Էրաղչին հավաստիացրել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն անշուշտ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սրտով չի լինի»: