Ռոհանին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
https://parstoday.ir/hy/news/iran-i98670-Ռոհանին_հանդիպել_է_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարին
Իրանի նախագահն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միասին զրուցել են տարբեր խնդիրների, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի, Սիրիայի ճգնաժամի ու Եմենի պատերազմի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2018 07:54 Asia/Tehran

Իրանի նախագահն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միասին զրուցել են տարբեր խնդիրների, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի, Սիրիայի ճգնաժամի ու Եմենի պատերազմի վերաբերյալ:

Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Միջազգային պարտականությունների շրջանակներում ՄԱԿ-ը պետք է վարվի այնպես, որ ոչ մի երկիր չկարողանա դեմ հանդես գալ ԱԽ-ի բանաձևերին»:

Իրանի նախագահը հավաստել է.«ՀԳՀԾ-ի պահպանման հարցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հստակ դիրքորոշումները ազդեցիկ են լինելու»:

Նա ասել է.«Եմենի ճգնաժամի հարցում ՄԱԿ-ը պետք է առավել ջանքեր գործադրելով մարդասիրական օգնություններ հասցնի այդ երկրի ժողովրդին»:

ԲԱրձր գնահատելով ՀԳՀԾ-ում Իրանի կառոցողական դիրքորոշումները Անտոնիո Գուտերեշն ասել է.«ՀԳՀԾ-ն պաշտպանված է ՄԱԿ-ի ու ԱԽ-ի կողմից, սակայն Իրանի դեմ պատժամիջոցները ՄԱԿ-ի որոշումներից չեն»:

Գնահատելով Սիրիայի խնդրի կարգավորման հարցում Իրանի գործադրած ջանքերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի և ճգնաժամային գոտիների հատկապես Եմենի ժողովրդին օգնելու հարցում ՄԱԿ-ի ու Իրանի համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: