Եվրոպայի մասնավոր մեխանիզմները պետք է գործադրման հանձնվեն մինչև նոյեմբերի 4-ը. Էրաղչի
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով օգնականն ուրբաթ օրն ընդգծել է, որ եվրոպացիները նախքան նոյեմբերի 4-ը, երբ պաշտոնապես սկսվելու է ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլը, պետք է գործադրման հանձնեն իր առաջարկած մեխանիզմը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Էրաղչին ընդգծել է, որ Իրանի ժամկետը նույն նոյեմբերի 4-ն է:
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նշելով է, որ ԱՄՆ-ի հայտարարած պատժամիջոցները, որոնք գործադրման պիտի հանձնվեն նոյեմբերի 4-ին, գործնականում արդեն գործադրման են հանձնվել: Էրաղչին հավելել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլի գործադրումը կսկսվի նոյեմբերի 4-ին»:
«Իրականում պետք է ասել, որ նոյեմբերի 4-ը միայն պաշտոնական բնույթ է կրում և այդ օրը տարօրինակ որևէ բան տեղի չի ունենալու»,-հայտարարել է Էրաղչին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ կրկնելով անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և երկու փուլերում Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին:
ՀԳՀԾ-ն ստորագրած Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան և ԵՄ-ն, ՀԳՀԾ-ն պաշտպանող վերջին քայլով նախօրեին ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր հայտարարեցին, որ անտեսելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, մինչև նոյեմբեր ամիս գործադրման են հանձնելու Իրանի հետ առևտրական հարաբերությունների պահպանման ֆինանսական սեփական մեխանիզմը: