Եվրոպայի մասնավոր մեխանիզմները պետք է գործադրման հանձնվեն մինչև նոյեմբերի 4-ը. Էրաղչի
https://parstoday.ir/hy/news/iran-i98739-Եվրոպայի_մասնավոր_մեխանիզմները_պետք_է_գործադրման_հանձնվեն_մինչև_նոյեմբերի_4_ը._Էրաղչի
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով օգնականն ուրբաթ օրն ընդգծել է, որ եվրոպացիները նախքան նոյեմբերի 4-ը, երբ պաշտոնապես սկսվելու է ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլը, պետք է գործադրման հանձնեն իր առաջարկած մեխանիզմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2018 03:52 Asia/Tehran
  • Եվրոպայի մասնավոր մեխանիզմները պետք է գործադրման հանձնվեն մինչև նոյեմբերի 4-ը. Էրաղչի

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով օգնականն ուրբաթ օրն ընդգծել է, որ եվրոպացիները նախքան նոյեմբերի 4-ը, երբ պաշտոնապես սկսվելու է ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլը, պետք է գործադրման հանձնեն իր առաջարկած մեխանիզմը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Էրաղչին ընդգծել է, որ Իրանի ժամկետը նույն նոյեմբերի 4-ն է:

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը  նշելով է, որ ԱՄՆ-ի հայտարարած  պատժամիջոցները, որոնք գործադրման պիտի հանձնվեն նոյեմբերի 4-ին, գործնականում արդեն գործադրման են հանձնվել: Էրաղչին հավելել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլի գործադրումը կսկսվի նոյեմբերի 4-ին»:

«Իրականում պետք է ասել, որ նոյեմբերի 4-ը միայն պաշտոնական բնույթ է կրում և այդ օրը տարօրինակ որևէ բան տեղի չի ունենալու»,-հայտարարել է Էրաղչին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ կրկնելով անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և երկու փուլերում Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին:

ՀԳՀԾ-ն ստորագրած Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան և ԵՄ-ն, ՀԳՀԾ-ն պաշտպանող վերջին քայլով նախօրեին ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր հայտարարեցին, որ անտեսելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, մինչև նոյեմբեր ամիս գործադրման են հանձնելու Իրանի հետ առևտրական հարաբերությունների պահպանման ֆինանսական սեփական մեխանիզմը: