Եթե Իրանի ջանքերը չլինեին, ԻԼԻՊ-ը կհասներ Եվրոպա
https://parstoday.ir/hy/news/iran-i98845-Եթե_Իրանի_ջանքերը_չլինեին_ԻԼԻՊ_ը_կհասներ_Եվրոպա
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է.«Եթե Իրաքում ու Սիրիայում ահաբեկչության դեմ Իրանի դիմադրությունն ու ջանքերը չլինեին, այսօր ԻԼԻՊ-ը հասած կլիներ Եվրոպա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2018 08:45 Asia/Tehran
  • Եթե Իրանի ջանքերը չլինեին, ԻԼԻՊ-ը կհասներ Եվրոպա

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է.«Եթե Իրաքում ու Սիրիայում ահաբեկչության դեմ Իրանի դիմադրությունն ու ջանքերը չլինեին, այսօր ԻԼԻՊ-ը հասած կլիներ Եվրոպա»:

Երկուշաբթի օրը, Թեհրանում եվրոպական 26 երկրների դեսպանների ռ Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում, Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն ասել է.«Իրանը ներդաշնակ երկիր է»:

Նշելով, որ Իրանն ու Եվրամիությունը դժվարին պայմաններում են գտնվում, Ֆալահաթփիշեն ասել է.«Կողմերը պետք է ընդլայնեն իրենց համագործակցությունը»:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը մինչ օրս մի քանի ահաբեկչական հարձակում է իրականացրել եվրոպական մայրաքաղաքներում: Իրանը Սիրիայի ու Իրաքի կառավարություններին օգնելով, մեծ դեր է ունեցել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: