Ղասեմի.«Ֆրանսիացի պաշտոնյաները պետք է իրատես լինեն Իրանի նկատմամբ»
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին, հերքելով Ֆրանսիայի կառավարության երեք նախարարների կողմից իրանցի դիվանագետի հասցեին ուղղված մեղադրանքները, այդ երկրի իշխանություններին կոչ է արել լինել իրատես:
Արձագանքելով Փարիզում ահաբեկչական մի խմբավորման դիվերսիոն գործողությանը մասնակից լինելու մեջ իրանցի դիվանագետին մեղադրելու և նրան ձերբակալելու վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության երեք նախարարների տարածած հայտարարությանը, Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին կրկին անգամ հերքելով այդ մեղադրանքներն, Իրանի իսլամական հանրապետության խիստ բողոքն է ներկայացրել իրանցի դիվանագետի ձերբակալման դեմ:
Անդրադառնալով ցանկացած ահաբեկչական գործողություն դատապարտելու Իրանի սկզբունքային դիրքորոշմանը, Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարն ընդգծել է.«Հաշվի առնելով առկա փաստաթղթերը, այս զավեշտալի շոուն նախագծելու հարցում գործակալների դերակատարությունը պարզ է»:
Ընդգծելով ԻԻՀ նկատմամբ Ֆրանսիացի պաշտոնայների իրատես լինելու նշանակությունը, Ղասեմին զգուշացրել է Իրան-Ֆրանսիա վաղեմի հարաբերությունները խափանելու չարակամների ջանքերի կապակցությամբ: