Պակիստանե պետք է շտապ քայլեր ձեռնարկի՝ Իրանի սահմանապներին ազատ արձակելու համար. Ղասեմի
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «Պակիստանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ Իրանի սահմանապահներին ազատ արձակելու և ահաբեկիչներին ձերբակալելու ուղղությամբ»:
Երկուշաբթի օրը, Իրանի հարավ-արևելյան Միրջավեի սահմանային զրո կետի պահակակետում տեղակայված սահմանապահ ջոկատի ուժերն ու տեղացի հավաքազորային ուժերը առևանգվել են հակահեղափոխական խմբերի կողմից:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երեքշաբթի օրը դատապարտեց ահաբեկչական-թաքֆիրական խմբի կողմից ԻԻՀ-ի սահմանապահ ուժերի առևանգումն ու Պակիստանի տարածք փոխադրվելը:
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային ուժի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմեդ Խաքփուրն անդրադառնալով դէպքին, ասել է. «Ավազակախմբերի դեմ գործողություն իրականացնելու և պատանդներին ազատ արձակելու համար, Իրանը պատրաստ է Պակիստանի բանակի հետ համատեղ գործողության իրականացմանը»: