Աշխարհը պետք է պաշտպանի իր պատիվն ԱՄՆ-ի դիմաց. Խոշռու
https://parstoday.ir/hy/news/iran-i99550-Աշխարհը_պետք_է_պաշտպանի_իր_պատիվն_ԱՄՆ_ի_դիմաց._Խոշռու
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչն ասել է. «Աշխարհը պետք է պաշտպանի իր պատիվն ԱՄՆ-ի դիմաց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2018 03:55 Asia/Tehran
  • Աշխարհը պետք է պաշտպանի իր պատիվն ԱՄՆ-ի դիմաց. Խոշռու

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչն ասել է. «Աշխարհը պետք է պաշտպանի իր պատիվն ԱՄՆ-ի դիմաց»:

Ղոլամալի Խոշռուն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի և միակողմանի թշնամական քայլերի հարցերով հատուկ զեկուցաբեր Իդրիս Ջազայերիի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է. «Միջազգային հանրությունն իր պատիվը պաշտպանելու համար, պետք է ընդդիմանա ԱՄՆ-ի օրինազանցություններին»:

«ԱՄՆ-ն լինելով ԱԽ-ի անդամ, մյուս անդամներից պահանջում է չգործադրել ԱԽ-ի բանաձևը»,-ընդգծել է ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի և միակողմանի թշնամական քայլերի հարցերով հատուկ զեկուցաբեր Իդրիս Ջազայերին, այս հանդիպման ժամանակ դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերը, դրանք անարդար է որակել:

Իդրիս Ջազայերին ավելի վաղ տնտեսական պատերազմի դրսևորում էր բնութագրել ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները և հայտարարել էր, որ պատժամիջոցներ գործադրելով, ԱՄՆ-ն նպատակ ունի է ազդել Իրանի ժողովրդի կյանքի պայմանների վրա: