Իրան.«Սիրիայի Սահմանադրական կոմիտե ստեղծելու ուղղությամբ ճնշում գործադրելն անընդունելի է»
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալն ասել է.«Սիրիայի Սահմանադրական կոմիտեի ստեղծման գործընթացի վրա ազդելու նպատակով քաղաքական մանևրների իրականացումն ընդունելի չէ»:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Սիրիայի հարցով Անվտանգության խորհրդի նիստում, անդրադառնալով Իդլիբում լարվածությունների մեղմացումը պահպանելու ուղղությամբ Աստանայի խաղաղության գործընթացի շրջանակում գործադրված ջանքերին, ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Էսհաղ Ալե Հաբիբն ընդգծել է Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:
Նշելով, որ հույժ անհրաժեշտություն է Իդլիբից ահաբեկչական խմբավորումների լիակատար դուրսբերումը, Ալե Հաբիբը Սիրիայում զինված խմբերի վրա ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել վերջիններիս հորդորել մի կողմ դնել զենքերը և միանալ Սիրիայի կառավարության հետ քաղաքական բանակցություններին:
Ալե Հաբիբը նաև պահանջել է հրաժարվել արհեստական վերջնագիր ճշտելու և հապճեպ որոշումներ ընդունելու ուղղությամբ գործադրվող քաղաքական ճնշումներից: Նա ասել է.«Քաղաքական ճնշման կիրառումը քաղաքական գործընթացի հետ կապված հակառակ արդյունք է ունենալու»: