Իրան.«Սիրիայի Սահմանադրական կոմիտե ստեղծելու ուղղությամբ ճնշում գործադրելն անընդունելի է»
https://parstoday.ir/hy/news/iran-i99567-Իրան._Սիրիայի_Սահմանադրական_կոմիտե_ստեղծելու_ուղղությամբ_ճնշում_գործադրելն_անընդունելի_է
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալն ասել է.«Սիրիայի Սահմանադրական կոմիտեի ստեղծման գործընթացի վրա ազդելու նպատակով քաղաքական մանևրների իրականացումն ընդունելի չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2018 13:09 Asia/Tehran
  • Իրան.«Սիրիայի Սահմանադրական կոմիտե ստեղծելու ուղղությամբ ճնշում գործադրելն անընդունելի է»

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալն ասել է.«Սիրիայի Սահմանադրական կոմիտեի ստեղծման գործընթացի վրա ազդելու նպատակով քաղաքական մանևրների իրականացումն ընդունելի չէ»:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Սիրիայի հարցով Անվտանգության խորհրդի   նիստում, անդրադառնալով Իդլիբում լարվածությունների մեղմացումը պահպանելու ուղղությամբ Աստանայի խաղաղության գործընթացի շրջանակում գործադրված ջանքերին, ՄԱԿ-ում ԻԻՀ  մշտական ներկայացուցչի տեղակալ Էսհաղ Ալե Հաբիբն  ընդգծել է Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:

Նշելով, որ հույժ անհրաժեշտություն է  Իդլիբից  ահաբեկչական խմբավորումների լիակատար դուրսբերումը,  Ալե Հաբիբը Սիրիայում զինված խմբերի վրա ազդեցություն ունեցող երկրներին կոչ է արել  վերջիններիս հորդորել մի կողմ դնել զենքերը և միանալ Սիրիայի կառավարության հետ քաղաքական բանակցություններին:

Ալե Հաբիբը նաև պահանջել է հրաժարվել  արհեստական վերջնագիր ճշտելու և հապճեպ որոշումներ ընդունելու ուղղությամբ գործադրվող քաղաքական ճնշումներից: Նա ասել է.«Քաղաքական ճնշման կիրառումը քաղաքական գործընթացի հետ կապված  հակառակ արդյունք է ունենալու»: