110 եվրոպական ընկերություններ պատրաստակամություն են հայտնել նավթային համագործակցություն ծավալել Իրանի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i99621-110_եվրոպական_ընկերություններ_պատրաստակամություն_են_հայտնել_նավթային_համագործակցություն_ծավալել_Իրանի_հետ
Իրանի նավթային արդյունաբերության սարքավորումների արտադրողների ասոցիացիայի ղեկավարը հայտարարել է, որ ավելի քան 100 եվրոպական ընկերություններ պատրաստ են աշխատել իրանական ընկերությունների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2018 07:43 Asia/Tehran
  • 110 եվրոպական ընկերություններ պատրաստակամություն են հայտնել նավթային համագործակցություն ծավալել Իրանի հետ

Իրանի նավթային արդյունաբերության սարքավորումների արտադրողների ասոցիացիայի ղեկավարը հայտարարել է, որ ավելի քան 100 եվրոպական ընկերություններ պատրաստ են աշխատել իրանական ընկերությունների հետ:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռեզա Խայամյանն անդրադառնալով եվրոպական 110 ընկերությունների պատրաստակամությանը՝ համագործակցել Իրանի հետ, ասել է, որ ընկերությունները ներկա կլինեն Իրանի նավթային և գազային ոլորտներում:

Միևնույն ժամանակ, Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան և Եվրամիությունը հայտարարել են, որ իրենք կաջակցեն միջազգային համաձայնագրին և վերջին շաբաթներին բանակցություններ են սկսել ՀԳՀԾ-ն պահելու համար:

Եվրոպան խոստացել է աջակցություն ցուցաբերել Իրանին՝ ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու  շրջանակներում: Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծել է, որ եվրոպական երկրների կողմից տրամադրված փաթեթը երաշխավորում է ՀԳՀԾ-ն պահպանելու Իրանի ժողովրդի իրավունքը: