Ռոհանի. Խաշողջիի սպանությունը մեծ փորձ է մարդու իրավունքների պաշտպանների համար
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դատապարտել է սաուդցի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության վերաբերյալ աշխարհի երկրների դիրքորոշումը և այն համարել է որպես մեծ փորձ մարդու իրավունքների պաշտպանների հատկապես ԱՄՆ-ի և Եվրոպայի համար:
Հասան Ռոհանին Ջամալ Խաշողջիի սպանությունը բնութագրել է որպես ցնցող իրադարձություն, ասելով. «Առանց ԱՄՆ-ի աջակցության, ոչ մի երկիր չի համարձակվի նման հանցագործություն կատարել»:
Ռոհանին հավելել է, որ նման հանցագործությունը ցույց է տալիս, որ մի սխալ գաղափարի հետևանքով ինչպես է առաջացրել ահաբեկչական խմբերը, ինչպիսին է ԻԼԻՊ-ը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել Խաշողջիի սպանության վերաբերյալ անաչառ և հստակ հետաքննություն անցկացնել և հույս է հայտնել, որ դա հնարավորություն է պարզբանելու Եմենի, Իրաքի, Սիրիայի և Աֆղանստանի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունները, որոնք իրականացվում են նրանց ֆինանսական աջակցությամբ:
Ռոհանին անդրադառնալով Սաուդյան Արաբիայի ներխուժմանը Եմեն, հստակեցրել է. «Եմենի ժողովրդին մի քանի տարի ռմբակոծում են, մինչդեռ աշխարհը լռում է»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին ասել. «Իրանի մեծ ժողովուրդը միշտ հաղթանակած է և, անկասկած, այս դեպքում կհաղթի»:
Ռոհանին շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին և կառավարությանը Իմամ Հոսեյնի արբաինի մեծ երթի առիթով, Հոսեյնական արբաինի ուխտավորներին ընդունելու և հյուրընկալելու համար: