Ռոհանի. Խաշողջիի սպանությունը մեծ փորձ է մարդու իրավունքների պաշտպանների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i99815-Ռոհանի._Խաշողջիի_սպանությունը_մեծ_փորձ_է_մարդու_իրավունքների_պաշտպանների_համար
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դատապարտել է սաուդցի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության վերաբերյալ աշխարհի երկրների դիրքորոշումը և այն համարել է որպես մեծ փորձ մարդու իրավունքների պաշտպանների հատկապես ԱՄՆ-ի և Եվրոպայի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2018 12:47 Asia/Tehran
  • Ռոհանի. Խաշողջիի սպանությունը մեծ փորձ է մարդու իրավունքների պաշտպանների համար

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դատապարտել է սաուդցի քննադատ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության վերաբերյալ աշխարհի երկրների դիրքորոշումը և այն համարել է որպես մեծ փորձ մարդու իրավունքների պաշտպանների հատկապես ԱՄՆ-ի և Եվրոպայի համար:

Հասան Ռոհանին Ջամալ Խաշողջիի սպանությունը բնութագրել է որպես ցնցող իրադարձություն, ասելով. «Առանց ԱՄՆ-ի աջակցության, ոչ մի երկիր չի համարձակվի նման հանցագործություն կատարել»:

Ռոհանին հավելել է, որ նման հանցագործությունը  ցույց է տալիս, որ մի  սխալ գաղափարի հետևանքով ինչպես է առաջացրել ահաբեկչական խմբերը, ինչպիսին է ԻԼԻՊ-ը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել Խաշողջիի սպանության վերաբերյալ անաչառ և հստակ հետաքննություն անցկացնել և հույս է հայտնել, որ դա հնարավորություն է պարզբանելու Եմենի, Իրաքի, Սիրիայի և Աֆղանստանի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունները, որոնք իրականացվում են նրանց ֆինանսական աջակցությամբ:

Ռոհանին անդրադառնալով Սաուդյան Արաբիայի  ներխուժմանը Եմեն, հստակեցրել է. «Եմենի ժողովրդին մի քանի տարի ռմբակոծում են, մինչդեռ աշխարհը լռում է»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին ասել. «Իրանի մեծ ժողովուրդը միշտ հաղթանակած է և, անկասկած, այս դեպքում  կհաղթի»:

Ռոհանին շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին և կառավարությանը Իմամ Հոսեյնի արբաինի մեծ երթի առիթով, Հոսեյնական արբաինի ուխտավորներին ընդունելու և հյուրընկալելու համար: