Ջաբերի Անսարի.«Սիրիայում Իրանի դերակատարությունը հիմնված է իրողությունների վրա»
https://parstoday.ir/hy/news/iran-i99826-Ջաբերի_Անսարի._Սիրիայում_Իրանի_դերակատարությունը_հիմնված_է_իրողությունների_վրա
Սիրիայի հարցով Իրանի ավագ բանագնաց Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է.«Ոչ մի երկիր մյուս երկրներին մի կողմ դնելու հնարավորություն չունի և Սիրիայում Իրանի դերակատարությունը և Ասtանայի բանակցությունների գործընթացը հիմնված են իրողությունների վրա»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2018 14:23 Asia/Tehran
  • Ջաբերի Անսարի.«Սիրիայում Իրանի դերակատարությունը հիմնված է իրողությունների վրա»

Սիրիայի հարցով Իրանի ավագ բանագնաց Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է.«Ոչ մի երկիր մյուս երկրներին մի կողմ դնելու հնարավորություն չունի և Սիրիայում Իրանի դերակատարությունը և Ասtանայի բանակցությունների գործընթացը հիմնված են իրողությունների վրա»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ավագ փորձագետների եռակողմ հանդիպումից հետո, Հոսեյն Ջաբերի Անսարին ասել է.«Երկրները չեն հետվելու ԱՄՆ-ի ո ւնրա դաշնակիցների անտրամաբանական քաղաքականությանը, քանի որ այն ձախողած է»:

Նա հավելել է.«Իրանը ջանքեր է գործադրում Աստանայի բանակցությունների և միջազգային այլ կապերի շրջանակներում հասնել կայուն խաղաղության: Իրանը կշարունակի իր քայլերը»:

Անդրադառնալով երեկ և այսօր Մոսկվայում ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներին, Ջաբերի Անսարին ասել է.«Այս բանակցությունների առանցքը Աստանայի խաղաղության գործընթացի առաջխաղացումն է եղել»: