Իրանցի երիտասարդները իսլամ աշխարհում միասնության կոչ են արել
Իրանի մի խումբ հեղափոխական երիտասարդներ պարսկերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով մի նամակ են հղել իսլամ աշխարհի երիտասարդներին և նրանց կոչ են արել ջանքեր գործադրել իսլամական աշխարհի իրական միասնության ուղղությամբ:
ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի հեղափոխական երիտասարդները հայտարարել են, որ ցանկալի է նրանց առաջարկներն ու տեսակետները ստանալ՝ իսլամ աշխարհի երիտասարդների և ուսանողների հետ միավորվելու նպատակով:
Իրանի հեղափոխական երիտասարդներն այդ նամակում հայտարարել են, որ մուսուլման երիտասարդների համագործակցությունն ու նրանց անհատական ու ազգային պոտենցիալները կարող են գիտության ու հոգևոր արժեքների առումով Իսլամ աշխարհի հզորությունն ու վեհությունը ցույց տալ ողջ աշխարհին:
Ստանձնելով նամակի մշակման պատասխանատվությունը, Իրանի անկախ ուսանողների իսլամական միությունների միջազգային կոմիտեն այդ նամակը և մշակութային մի փաթեթ ուղարկել է աշխարհի մի խումբ ուսանողների ու երիտասարդների համար: